![]()
Տարիներ շարունակ Երևան քաղաքում բազմաթիվ մարդկանց համար ծառը ընկալվում է որպես շինարարություններին, ասֆալտին, էս կամ էն օԲյեկտին, աստիճանին, մայթին, լույսին ու վերջապես տարածք զավթելու «հույսին» խանգարող առարկա։ Էդ մարդկանց մի մասը գիտակցելով, մի մասը անգրագետ, անպատասխանատու ու եսասեր լինելու պատճառով, մի մասը ուղղակի միամտաբար ոչնչացնում են Երևանի «թոքերը», Երևանի բնակիչների թթվածինը, մեր երեխաների շնչելու մաքուր օդը։
Ամենավատն այն է, որ Երևանի քաղաքապետարանն իր ենթակայությամբ իրականացվող շինարարություններում ու ասֆալտապաֆման ժամանակ չեն վերահսկում ծառերի պաշտպանությունը, ընդ որում ծառերի խնամքի կարգը ամրագրված է ավագանու որոշումով և ՀՀ այլ օրենքներով։ Այս տեսանյութի ծառերը ևս էս օրի են հասել հենց քաղաքապետարանին ենթակա շինարարությունների ընթացքում։
Առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի քաղաքապետարանը պահպանի օրենքը, իսկ հետո սկսի այն շատ ավելի խիստ պահանջել բոլոր շինարարական կազմակերպություններից, իսկ արդեն վնասած ծառերը Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները պետք է փորձեն «փրկել»։
Միայն #աշխատեLOVE կարող ենք #միքիչավելիլավքաղաք ունենալ։
Տեսանյութը՝ այստեղ։
