You are currently viewing Ճանապարհներին բեռնատարներից թափվող ցեմենտ-բետոն

Ճանապարհներին բեռնատարներից թափվող ցեմենտ-բետոն

🚚🦺🚧 Ցեմենտբետոն տեղափոխող բեռնատարներից թափվող բետոնը խնդիր է, որը քաղաքակիրթ աշխարհը լուծել է տասնամյակներ առաջ։ Բայց այն Երևանում շարունակում է մնալ արդիական ու մեծ պռոբլեմ մինչ օրս։

✅ Դրա լուծումը շատ պարզ է՝

1️⃣ Ճանապարհը կեղտոտելու տուգանքը բետոնխառնիչ բեռնատարների համար դարձնում ենք 200.000 դրամ, ընդ որում տուգանում ենք կազմակերպությանը, այլ ոչ վարորդին։

2️⃣ Պարտադիր սկսում ենք ֆիքսել տուգանքները տեսախցիկներով։

3️⃣ Ընդունում ենք օրենք, համաձայն որի բետոնխառնիչ մեքենաների հետևի մասից պարտադիր պետք է կախված լինի հատուկ պարկ (տե՛ս տեսանյութում), որի մեջ կթափվի քիչ քանակի բետոնը։

4️⃣ Հատուկ պարկ չկախելը ևս տուգանում ենք։

5️⃣ Քաղաքապետարանը մեկ շաբաթվա ընթացքում բոլոր ճանապարհները մաքրում է արդեն իսկ թափված բետոնից։

Միայն #աշխատեLOVE կարող ենք #միքիչավելիլավքաղաք ունենալ։

Տեսանյութը՝ այստեղ։

Leave a Reply