Առաջին նկարում տեսնում ենք «ֆեյք» հետիոտնային անցում։ Այն կահավորված չէ ոչ «զեբրով», ոչ լուսավորությամբ, ոչ «զեբրից» առաջ տեղադրվող սպիտակ գծերով, որոնք պետք է վարորդներին տեղեկացնեն, որ իրենց դիմաց կարող են հետիոտներ լիներ։

Բայց այս անցումը վերջերս է վերանորոգվել, բավականին լայն է, ու հակառակ ուղղությամբ քայլող մարդիկ, նույնիսկ եթե ձեռքներին տոպրակներ ունեն, առանց իրար խանգարելու կարող են անցնել։
Իսկ այս անցումն իսկական է։ Ունի «զեբր», կոճակով լուսացույց, սպիտակ գծեր ու գիշերային լուսավորություն։ Բայց սա ավելի վաղուց են վերանորոգել, իսկ լայնությունն այնքան փոքր է, որ իրար հակառակ քայլող հետիոտներն իրար համարյա միշտ խանգարում են։

Այսպիսի իրական ու ֆեյք անցումներով հարուստ փողոցը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու անվան փողոցն է։ Մնում է հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ են քաղաքային իշխանություններն աչքաթող անում գործող անցումներն ու հետիոտներին դրդում փողոցն անցնել խախտումով ու սեփական կյանքը վտանգի երթարկելով։
